Տարածաշրջան07:55, 19 Ապրիլ 2018
Կին թեկնածու կառաջադրվի Թուրքիայի արտահերթ նախագահական ընտրություններում

Թուրքիայի «Iyi» կուսակցության նախագահ տկն Մերալ Աքշեները կմասնակցի այս տարվա հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունենալիք արտահերթ նախագահական ընտրություններին։
Այդ մասին Աքշեները հայտարարել է Ստամբուլում ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մեր կուսակցությունը գնում է ընտրությունների։ Ոմանք վախեցել են։ Ես գիտեի, որ նրանք վախենալու են, բայց չգիտեի, որ այդչափ են վախենալու։ Ես 100 հազար ստորագրությամբ առաջադրելու եմ իմ թեկնածությունը։ Ինչպիսի օրենք ուզում են թող ընդունեն, կարիք չկա վախենալու, պիտի գնալ մինչև վերջ»։
Նա տեղեկացրել է, որ իր կուսակցությունը մասնակցելու է նաև Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ կողմերը համաձայնության են հասել երկրում վախաղաժամ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելու հարցում: Նախատեսվում է, որ ընտրությունները անցկացվելու են 2018թ․ հունիսի 24-ին։
Մինչ Էրդողան-Բահչելի հանդիպումը Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններն նախատեսված էին 2019թ. նոյեմբերի 3-ին:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |