• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 19:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:07, 20 Ապրիլ 2018

ԱՄՆ-ն չի ողջունում Թուրքիայում վաղաժամ ընտրությունները

ԱՄՆ-ն չի ողջունում Թուրքիայում վաղաժամ ընտրությունները

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթը Վաշինգտոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է 2018թ. հունիսի 24-ին տեղի ունենալիք Թուրքիայի վաղաժամ խորհրդարանական և նախագահական ընտրություններին։

Նրա խոսքերով՝ ԱՄՆ-ն մտահոգված է, որ վաղաժամ ընտրությունները տեղի են ունենալու արտակարգ դրության պայմաններում, քանի որ նման իրավիճակում հավանականություն կա, որ դրանք չեն լինի ազատ և արդար։

«Արտակարգ դրության ընթացքում դժվար է կազմակերպել ամբողջությամբ ազատ, արդար և թափանցիկ այնպիսի ընտրություններ, որոնք կհամապատասխանեն թուրքական օրենքներին, ինչպես նաեւ Թուրքիայի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Անշուշտ մենք ցանկանում ենք տեսնել ազատ և արդար ընտրություններ, սակայն այդ հարցում մտահոգություններ ունենք»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP-ԱՇԿ) ղեկավար Դևլեթ Բահչելիի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ կողմերը համաձայնության են հասել երկրում վաղաժամ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելու հարցում: Նախատեսվում է, որ ընտրությունները անցկացվելու են 2018թ․ հունիսի 24-ին։
Մինչ Էրդողան-Բահչելի հանդիպումը Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրություններն նախատեսված էին 2019թ. նոյեմբերի 3-ին:

Աղբյուր`    Star

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}