Տարածաշրջան07:36, 20 Ապրիլ 2018
Թուրքիայի և Կատարի զինված ուժերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ապրիլի 22-29-ը ընկած ժամանակահատվածում Կատարի և Թուրքիայի օդային ուժերի մասնակցությամբ տեղի կունենան համատեղ զորավարժություններ։
«Բազե-20» անվամբ զորավարժությունները կընթանան Կատարում։
Այա մասին տեղեկությունը հայտնել է Թուրքիայի զինված (ԶՈՒ) ուժերի գլխավոր շտաբը։
Թուրքիայի օդուժից զորվարժություններին կմասնակցեն 3 միավոր «F-16» տեսակի կործանիչներ։
Նշվում է, որ զորավարժությունները նպատակ ունեն ընդլայնել 2 երկրների համագործակցությունը ռազմական ոլորտում։ Բացի այդ զորավարժությունների ժամանակ կողմերը կիրականանցնեն փորձի փոխանակում։
Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարության առաջարկով 2017թ. հունիսի 7-ին մեջլիսի լիագումար նիստում արտահերթ կարգով քննարկման դրվեց և հաստատվեց 2 երկրների միջև ավելի վաղ կնքված համաձայնագրով Կատարի տարածքում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայելու նախագիծը:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |