• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 19:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական08:36, 23 Ապրիլ 2018

Թուրք գործիչները Գերմանիայում չեն կարողանա նախընտրական քարոզարշավ իրականացնել

Թուրք գործիչները Գերմանիայում չեն կարողանա նախընտրական քարոզարշավ իրականացնել

Գերմանիայի արտգործնախարար և «Սոցիալ -դեմոկրատական» (SPD) կուսակցության անդամ  Հայկո Մաասը Կանադայում տեղի ունեցած «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարների ժողովից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է Թուրքիայի վաղաժամկետ ընտրություններից։

Գերմանացի պաշտոնյայի խոսքերով՝ իրենց համար անընդունելի է, որ Թուրքիայի քաղաքական գործիչները Գերմանիայում նախընտրական քարոզարշավ կազմակերպեն։

«Այդ հարցում մեր դիրքորոշումն ակնհայտ է։ Օտար երկրում տեղի ունենալիք ընտրություններից 3 ամիս առաջ,  Գերմանիայում չի անցկացվի նախընտրական քարոզարշավ »,-ասել է Մաասը։  

Նա հիշեցրել է, որ նախկինում ևս Գերմանիան չի թույլատրել իր տարածքում թուրք քաղաքական գործիչներին քարոզարշավ իրականացնել։  Ըստ նրա՝ եթե Գերմանիայի և Թուրքիայի միջև նշյալ հարցի շուրջ հակասություններ առաջացան, ապա դա օգուտ չի բերի ոչ մի կողմին։

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ պատրաստվում է եվրոպական երկրներում հանդիպումներ ունենալ տեղի թուրքական համայնքների հետ։

Հիշեցնենք, որ
ավելի վաղ էլ Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցն էր հայտարարել, որ իրենք թուրք քաղաքական գործիչներին չեն թույլատրի իրենց երկրում նախընտրական քարոզարշավ անցկացնել։

Աղբյուր`    Avazturk

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}