Քաղաքական10:00, 23 Ապրիլ 2018
Թուրք քաղաքական գործիչ. «Էրդողանի կողքին մնացել են միայն նրան ծափահարողները»

Թուրքիայի «Saadet» կուսակցության նախագահ Թեմել Քարամոլաօղլուն քննադատել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այն բանի համար, որ վերջինս հաշվի չի առնում իրեն շրջապատող մարդկանց կարծիքը։
Նշելով, որ Էրդողանը կարևորություն չի տալիս այլ մարդկանց հետ խորհրդակցություններ անցկացնելուն, թուրք քաղաքական գործիչն ասել է.
«Նախագահ Էրդողանը բանակցությունների պատրաստ չէ։ Սեփական կարծիքի վերաբերյալ չի ցանկանում բանակցել ուրիշների հետ։ Եթե հանկարծ իր կուսակցության շարքերից ինչ-որ մեկը ցանկանում է վիճարկել նրա կարծիքը, ապա այդ մարդը հեռացվում է իր կողքից։ Էրդողանի կողքին արդեն մնացել են միայն նրան ծափահարողները»։
Ըստ նրա, եթե Թուրքիան ցանկանում է «ոտքի կանգնել», ապա պետք է փոփոխության ենթարկել պետական կառավարման հարցերում Էրդողանի ունեցած դիրքորոշումները։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |