Քաղաքական11:48, 25 Ապրիլ 2018
Քեմալականները չեն առաջադրի Գյուլի թեկնածությունը նախագահական ընտրություններում

Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) կողմից չի առաջադրվի որպես նախագահի թեկնածու: Արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 24-ին:
Այդ մասին հայտարարել է CHP-ի խմբակցության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Օզգյուր Օզելը «Twitter»-ում:
«Բավական է արդեն: CHP-ի օրակարգում Աբդուլլահ Գյուլի անունը չի եղել, չկա և չի էլ լինելու»,-գրել է ընդդիմադիր կուսակցության անդամը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ մոտ ժամանակներս վաղաժամ ընտրությունների հարցով CHP-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հանդիպելու է Թուրքիայի «İYİ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեների հետ։ Քննարկվելու է այն հարցը, թե արդյոք հնարավորություն կա խորհրդարանական ընտրություններին մասնակցել դաշինքով։
Նախկինում քեմալականները հրաժարվել էին Աքշեներին սատարել առաջիկա նախագահական ընտրություններում։ Այդ իսկ պատճառով CHP-ն այժմ բանակցություններ է վարում Թուրքիայի «Saadet» կուսակցության հետ։ Եվ շատ հնարավոր է, որ նախագահական ընտրություններում հենց «Saadet» կուսակցության հետ ներկայանա միասնական թեկնածուով։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |