Տարածաշրջան05:34, 26 Ապրիլ 2018
Դիարբեքիրում քուրդ զինյալները հարձակվել են թուրք զինվորների վրա

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջե շրջանում բախումներ են տեղի ունեցել թուրք զինվորների և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գրոհայինների միջև։
Քուրդ գրոհայինների կողմից իրականացված հարձակման հետևանքով սպանվել է 1 թուրք պայմանագրային զինվոր, 4 զինվոր էլ վիրավորվել է։
Հարձակումից հետո PKK-ի զինյալները նահանջել են ելման դիրքեր։ Նրանց հայտնաբերելու նպատակով տարածքում սկսվել է լայնամասշտաբ որոնողական օպերացիա։
Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ Վերջինիս դեմ գործողություններն իրականացվում են ինչպես Թուրքիայում, այնպես էլ Իրաքի Քանդիլ շրջանում, որտեղ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաբազան։ Թուրքական կողմը Սիրիայի քրդական ուժերին նույնացնում է PKK-ի հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |