• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 19:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական13:33, 27 Ապրիլ 2018

The Economist. Ոչ ոք չի ակնկալում, որ Թուրքիայում ընտրություններն արդար են լինելու

The Economist. Ոչ ոք չի ակնկալում, որ Թուրքիայում ընտրություններն արդար են լինելու

Բրիտանական «The Economist» ամսագիրը անդրադարձել է Թուրքիայում առաջիկայում կայանալիք արտահերթ ընտրություններին։

Աղբյուրը հիշեցնում է, որ արտահերթ ընտրությունների մասին որոշումը կայացվել է պարբերաբար երկարաձգվող «արտակարգ դրության» ռեժիմի՝ ևս 3 ամսով երկարացնելու մասին որոշումից ժամեր առաջ։  Այդ որոշման համաձայն՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նախապես հայտարարված տարեթվից գրեթե 18 ամիս առաջ՝ հունիսի 24-ին։

«Պարոն Էրդողանը, որ «արտակարգ դրության» ռեժիմի պայմաններում իր ձեռքն է հավաքել բոլոր լծակներն ու վերահսկում է գրեթե բոլոր մեդիա կառույցներն ու պետական հաստատությունները, պահպանողական ընտրողների շրջանում դեռևս ժողովրդականություն է վայելում։ Եվ, ըստ ամենայնի, նա հեշտությամբ կհաղթի այս մրցապայքարում, որի առումով ոչ ոք չի էլ ակնկալում, որ այն արդար է լինելու», -ասված է հոդվածում։

Ամսագիրը հիշեցնում է, որ Թուրքիայի տնտեսությունը, որ 2017թ․ հատուկ խթանող նախագծերի շնորհիվ որոշակի առաջընթաց էր գրանցել, առաջիկայում կարող է կտրուկ անկում ապրել։ Մյուս կողմից՝ թուրքական լիրան 2013թ․ հետո եվրոյի և ԱՄՆ դոլարի համեմատ շուրջ 100 միավորով արժեզրկվել է։ Երկրում գործունեություն ծավալող խոշոր ընկերությունները արտարժույթով մեծ պարտքեր են կուտակում։ Միայն «Yıldız Holdig»-ն ու  «Döviz Holding»-ը շուրջ 9 միլիարդ դոլարի պարտքեր ունեն։ Խոշոր ընկերությունների պարտքերը կազմում են Թուրքիայի համախառն ներքին արդյունքը շուրջ 70 տոկոսը։

«Պարոն Էրդողանի՝ արտահերթ ընտրություններ կազմակերպելու որոշման հավանական պատճառներից մեկն էլ այն է, որ նա, թերևս, ցանկանում է, որ այս բոլոր ցնցումները զգալի դառնան արդեն ընտրություններից հետո», -գրում  է բրիտանական պարբերականը։

«Carnegie Europe» վերլուծական կենտրոնի աշխատակից Սինան Ուլգենի խոսքով՝ տնտեսական խնդիրների վերաբերյալ ամենաչնչին տեղեկությունը կարող է բացասական ազդեցություն ունենալ ընտրությունների վրա՝ վտանգի ենթարկելով առաջին փուլում Էրդողանի հաղթանակը։

 

Աղբյուր`    BBC Türkçe

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}