Քաղաքական09:39, 27 Ապրիլ 2018
«Մի մոռացեք, որ այս երկրում ընդդիմությունը շատ սորոսներ ունի»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է հունիսի 24-ին երկրում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններին և ընդիմադիր ուժերի դերին։
«Մի մոռացեք, որ այս երկրում ընդդիմությունը շատ սորոսներ ունի (իմա՝ Ջորջ Սորոս՝ խմբ․)։ Այդ սորոսները ոչ միայն ներսից, այլև դրսից են աջակցություն ստանում։ Եվ մենք բոլորս շատ լավ գիտենք, թե ովքեր են դրանք և ինչ աղբյուրներից են սնվում: Նրանք իրենց ողջ ուժերը մոբիլիզացրել են ոչ թե Թուրքիայի իշխանությանը հավակնելու, այլ միայն ու միայն իմ անձի ու AKP-ի (ԱԶԿ-«Արդարություն և զարգացում» կուսակցություն) հանդեպ իրենց թշնամանքը դուրս թափելու համար։ Բայց նրանց ոչինչ չի հաջողվելու», -հայտարարել է Էրդողանը։
Ջորջ Սորոսը ամերիկացի միլիարդատեր, բարեգործ ու ֆինանսական սպեկուլյանտ է: Հայտնի է որպես տարբեր երկրներում «գունավոր հեղափոխությունների» հրահրիչ ու ֆինանսավորող։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |