Տնտեսական07:47, 01 Մայիս 2018
Զբոսաշրջության ոլորտում Թուրքիայի եկամուտներն աճել են 31․3 տոկոսով

Թուրքիայի վիճակագրական ընկերությունը (TÜİK) տվյալներ է հրապարակել երկրի զբոսաշրջության ոլորտի վերաբերյալ։
Ըստ այդմ՝՝ 2018թ․ առաջին քառորդում զբոսաշրջության ոլորտում Թուրքիայի եկամուտները կազմել են 4 մլրդ 425 մլն 237․000 դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս ցուցանիշն աճել է 31․3 տոկոսով։
Աղբյուրի համաձայն՝ այդ եկամուտների 76․1 տոկոսը գոյացել է օտարազգի զբոսաշրջիկների այցելությունների հաշվին, իսկ 23․9 տոկոսը՝ այլ երկրներում բնակվող Թուրքիայի քաղաքացիների այցելությունների հաշվին։
Այսպիսով, մեկ զբոսաշրջիկը Թուրքիայում միջինում ծախսել է 723 դոլար։ Ընդ որում՝ օտարազգիները միջինում ծախսել են 682 դոլար, արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիները՝ 869 դոլար։
Նշված ժամանակահատվածում Թուրքիայից ելք կատարած այցելուների թիվն աճել է 26․4 տոկոսով՝ կազմելով 6 մլն 122․182 դոլար։ Նրանց 80․2 տոկոսը (4 մլն 908․831 մարդ) օտարազգիներ են, իսկ 19․8 տոկոսը (1 մլն 213․351 մարդ)՝ արտերկրում բնակվող Թուրքիայի քաղաքացիներ։
Թուրքիայի բնակիչների կողմից այլ երկրներում կատարվող զբոսաշրջային ծախսերը նախորդ տարվա առաջին քառորդի համեմատ աճել են 26․1 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 79 մլն 8․000 դոլար։ Այդ ժամանակահատվածում Թուրքիայի 2 մլն 70․534 քաղաքացի է մեկնել արտերկիր, նրանցից յուրաքանչյուրը արտերկրում միջինում ծախսել է 521 դոլար։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |