Քաղաքական10:03, 02 Մայիս 2018
Թուրքական 4 ընդդիմադիր կուսակցություններ համաձայնության են եկել նախընտրական դաշինքի շուրջ

Թուրքական իշխող «Արդարություն և զարգացում» (AKP) և «Ազգայնական շարժում» կուսակցությունների՝ համապետական ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշումից հետո ընդդիմադիր դաշտում ևս դաշինքների են գնում: Գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցությունը, «İYİ» կուսակցությունը, «Դեմոկրատ» կուսակցությունը (DP) և «Երջանկություն» (SP) կուսակցությունը սկզբունքային համաձայնության են եկել Թուրքիայում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու շուրջ:
Համաձայն դեռևս չստորգրված դաշինք կազմելու վերաբերյալ արձանագրության՝ ընտրությունների առաջին փուլում ընդդիմադիր կուսակցություններից յուրաքանչյուրն առաջադրելու է իր թեկնածուին, իսկ երկրորդ փուլում բոլորը պետք է աջակցեն նրանցից ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին: Նշվում է, որ կուսակցությունները դաշնակցելու են նաև խորհրդարանական ընտրություններում: Այս դեպքում էլ կուսակցություններից յուրաքանչյուրը պատգամավորների իր թեկնածուներին կառաջադրի, սակայն որոշ տեղերում առավելագույն արդյունք ստանալու համար բոլորը կպաշտպանեն տվյալ տեղում առավել ուժեղ պատգամավորի թեկնածությունը: Թուրքիայում հունիսի 24-ին նախատեսված վաղաժամ ընտրություններին մասնակցության հայտերի վերջին ժամկետը մայիսի 6-ն է:
Հիշեցնենք, որ արտահերթ ընտրությունների մասին որոշումը կայացվել էր պարբերաբար երկարաձգվող «արտակարգ դրության» ռեժիմի՝ ևս 3 ամսով երկարացնելու մասին որոշումից ժամեր առաջ։ Այդ որոշման համաձայն՝ նախագահական և խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նախապես հայտարարված տարեթվից գրեթե 18 ամիս առաջ՝ 2018-ի հունիսի 24-ին։
Աղբյուր` Hurriyet
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Եղանակ
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |