Տարածաշրջան12:09, 02 Մայիս 2018
Հունաստանի արտգործնախարարը՝ Թուրքիային․ «Հունաստանը Աֆրին չէ»

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կաձիասը մասնակցել է հունական «Papachelas» հեռուստաընկերության հաղորդումներից մեկին, որի ժամանակ Թուրքիայի իշխանություններին նախազգուշացրել է զերծ մնալ սադրանքներից։
Հույն պաշտոնյան մասնավորապես անդրադարձել է Էգեյան ծովում Թուրքիայի կողմից իրականացվող քայլերին։
«Հունաստանի հետ հարաբերություններում Թուրքիան մոտենում է թույլատրելիի սահմանը հատելուն։ Եթե մենք սթափ ու հանգիստ դիրքորոշում չցուցաբերեինք, ապա չենք կարող ասել, թե ուր կհասներ այս ամենը»,- ասել է Հունաստանի արտգործնախարարը։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք նման լարված մթնոլորտում Թուրքիան կարող է ռազմական գործողություններ սկսել Հունաստանի դեմ, նա նշել է «Նման տեսակ միջոցների ձեռնարկումը շատ վնասներ իր հետ կբերի։ Հունաստանը Աֆրին չէ և այստեղ հարցը ոչ միայն վնաս կրելու, այլ նաև պարտություն կրելու մեջ է»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |