Քաղաքական09:44, 05 Մայիս 2018
Թուրքիայում ընդդիմադիր 4 կուսակցություն միավորվել է «Ազգ» դաշինքի մեջ
Թուրքիայի ընդդիմադիր 4 կուսակցություն հունիսի 24-ին կայանալիք արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններին կմասնակցի դաշինքով:
Գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP-ԺՀԿ) կուսակցությունը, «İYİ» կուսակցությունը, «Դեմոկրատ» կուսակցությունը (DP-ԴԿ) և «Երջանկություն» (SP-ԵԿ) կուսակցությունն ընտրություններին դաշինքով մասնակցելու շուրջ համաձայնության էին եկել դեռ մայիսի 2-ին, իսկ այսօր արդեն հայտնել է դարձել, թե դաշինքն ինչ անունով կներկայանա ընտրություններում:
ԺՀԿ-ական պատգամավոր Էնգին Ալթայը հայտնել է, որ դաշինքը կանվանվի «Միլլեթ» (Ազգ):
Ալթայը դաշինքի անվան ընտրության չափորոշիչների մասին խոսելիս նշել է. «Այս դաշինքը ժողովրդավարության, խաղաղության և արդարության դաշինք է, և այն ում համար է, եթե ոչ ազգի: Եվ ամեն ինչ ազգի համար է, մենք էլ քաղաքականությամբ ենք զբաղվում ոչ թե մեզ համար, այլ այն մտայնությամբ, թե ինչ կարող ենք տալ մեր ազգին»:
Նշենք, որ հունիսի 24-ին Թուրքիայում անցկացվելու են նախագահական և խորհրդարանական ընտրություններ: «Միլլեթ» դաշինքի կուսակցությունները նախագահական ընտրություններում հանդես կգան առանձին թեկնածուներով: Եթե նախագահի ընտրություն չհանգուցալուծվի մեկ փուլով, ապա դաշինքի անդամ կուսակցությունները կպաշտպանեն 2 փուլ անցած դաշինքի ներկայացուցչին:
Խորհրդարանական ընտրություններում դաշինքի կուսակցություններից յուրաքանչյուրը պատգամավորների իր թեկնածուներին կառաջադրի, սակայն որոշ տեղերում առավելագույն արդյունք ստանալու համար բոլորը կպաշտպանեն տվյալ տեղում առավել ուժեղ պատգամավորի թեկնածությունը
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |