Քաղաքական07:34, 08 Մայիս 2018
Թուրքիայում կվերացվի արտակարգ դրությունը, եթե քեմալականների թեկնածուն դառնա նախագահ

Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցությունից» (ԺՀԿ-CHP) նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածու Մուհարրեմ Ինջեն թուրքական «Sozcu» պարբերականին տված հարցազրույցում խոսել է իր ծրագրերից:
Ինջեի խոսքով՝ վաղաժամ նախագահական ընտրություններին մասնակցելու առաջարկն իրեն արել է կուսակցապետ Քեմալ Քըլըչդաչօղլուն։ Քըլըչդարօղլուն ասել է, որ Ինջեի թեկնածության առաջադրումը կարևոր է ոչ միայն կուսակցության, այլև երկրի համար։
«Sozcu» -ի լրագրողը մինչ քեմալականների թեկնածուի ծրագրերին ծանոթանալը հետաքրքրվել է, թե արդյոք, Ինջեի թեկնածությունը պաշտպանելով, Քըլըչդարօղլուն նպատակ չի ունեցել ազատվել նրանից, քանի որ խոսվում է, թե նրանց երկուսի միջև մրցակցություն կա կուսակցության ներսում։
Ի պատասխան այդ հարցին, Ինջեն ասել է.
«Պարոն Քըլըչդարողլուն ինձ թեկնածու առաջադրեց ոչ թե ինձնից, այլ Էրդողանից ազատվելու համար»։
Հարցազրույցում թուրք քաղաքական գործիչը ասել է, որ եթե նախագահ ընտրվի, ապա առաջին քայլերից մեկը լինելու է Թուրքիայում գործող արտակարգ դրության վերացումը։
Խոսելով Թուրքիայում առկա տնտեսական ճգնաժամի մասին՝ Ինջեն ասել է. «Այս ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ քայլեր են իրականացվելու։ Վերջ ենք տալու հարուստին ավելի հարուստ և աղքատին ավելի աղքատ դարձնող տնտեսական քաղաքականությանը։ Պետությունը չի կարող պաշտպանել սեփական շահերը, երբ կորցնում է տնտեսական անկախությունը։ Ճիշտ է, մեր հարավում տեղի ունեցող զարգացումները Թուրքիայի համար վտանգներ են պարունակում, բայց իրական վտանգը տնտեսական ցուցանիշներն են»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |