Տարածաշրջան10:33, 11 Մայիս 2018
Haber7. «ԱՄՆ-ն ու Ֆրանսիան PKK-ին՝ Թուրքիայում հարձակումներ կազմակերպելու ցուցում են տվել»

Թուրքական «Haber7» լրատվական կայքը տեղեկություն է տարածել այն մասին, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK) հրահանգ են տվել տարբեր միջոցներով սաբոտաժի ենթարկել Թուրքիայում հունիսի 24-ին նախատեսված համապետական ընտրությունները:
Թուրքիայի հետախուզական ծառայություններին հղումով հրապարակման մեջ նշվում է, որ Սիրիայի Ռաքքա քաղաքում վերոնշյալ 2 երկրների սպաների ու ՔԲԿ-ական զինյալների միջև տեղի է ունեցել գաղտնի հանդիպում, որի օրակարգում եղել է Թուրքիայում «նախընտրական քաոս» կազմակերպելը:
Ըստ այդմ՝ սպաները PKK-ի ներկայացուցիչներին ցուցումներ են տվել Թուրքիայի Ստամբուլ և Անկարա քաղաքներում, ինչպես նաև Սիրիային հարակից շրջաններում մահապարտ ահաբեկիչների միջոցով պայթյուններ կազմակերպել:
Ըստ թուրքական աղբյուրի՝ պայթյուններից բացի հանձնարարվել է կազմակերպել տարբեր տեսակի փողոցային ակցիաներ՝ ներգրավելով հնարավորինս շատ մարդկանց:
Փողոցային ակցիաների շարքում նշվում է նաև նախորդ տարի Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի իրականացրած քայլերթի նման երթերի կազմակերպումը երկրի տարբեր շրջաններում:
Նշվում է, որ այս ամենին զուգահեռ քրդական «ANF» գործակալությունը պետք է լուրեր տարածի քրդական շրջաններում ժողովրդի նկատմամբ իշխանությունների կողմից իրականացվող բռնությունների ու Ստամբուլի Իմրալը կղզու բանտում պահվող PKK-ի հիմնադիր Աբդուլլահ Օջալանի նկատմամբ գործադրվող ճնշումների մասին՝ այդպիսով նպաստելով իրավիճակի ավելի սրացմանը:
Թուրքական աղբյուրի պնդմամբ՝ բոլոր այս գործողությունները նպատակ ունեն ստվերել Սիրիայում «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ» գործողությունների արդյունքում Թուրքիայի ձեռք բերած ռազմավարական հաջողությունները:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |