Տարածաշրջան13:43, 14 Մայիս 2018
Թուրքիայի արտգործնախարարը անիծել է Իսրայելին

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն արձագանքել է մայիսի 14-ին Գազայում տեղի ունեցած իսրայելապաղեստինյան բախումներին, որի ընթացքում զոհվել է առնվազն 37 մարդ, իսկ վիրավորվել 1700 հոգի։
Բախումների պատճառ է դարձել Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացումը։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը որոշում էր ընդունել Երուսաղեմը ճանաչել որպես Իսրայելի մայրաքաղաք, ինչը լուրջ դժգոհություն էր առաջացրել արաբական աշխարհում, ինչպես նաև Թուրքիայում։ Ի պատասխան դեսպանատան բացմանը՝ պաղեստինյան կառույցները Գազայի հատվածում սկսել էին մասսայական բողոքի գործողություններ՝ իրենց դժգոհությունն արտահայտելու ամերիկյան և իսրայելական իշխանությունների գործողությունների դեմ:
«Ես անիծում եմ Իսրայելի զինված ուժերին և կառավարության։ Դա կոտորած է։ Եվ դրա մեղավորը ԱՄՆ է, ով հակառակ ամբողջ աշխարհին, այդ քայլը արեց։ ԱՄՆ-ն անօրինական կերպով Թել Ավիվից իր դեսպնատունը տեղափոխեց Երուսաղեմ»,-ասել է Չավուշօղլուն պնդելով, որ այդ որոշումը վնաս հասցրեց հենց ԱՄՆ-ի հեղինակությանը աշխարհում։
Չավուշօղլուն միջազգային հանրությանը կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել ԱՄՆ-ի դեմ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |