Քաղաքական07:44, 14 Մայիս 2018
Հոլանդիայում պատրաստվում են արգելել թուրք գործիչների նախընտրական քարոզարշավը

Թուրքիայում հունիսի 24-ին տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններ։ Թուրքիայի իշխանությունները պատրաստվում են նախընտրական քարոզարշավ իրականացնել նաև այն երկրներում, որտեղ կան թուրքական համայնքներ։
Հոլանդիայի իշխանությունները մտադրություն ունեն արգելել թուրքերի նախընտրական քարոզարշավը։ Թուրք քաղաքական գործիչների քարոզարշավը կանխելու նախաձեռնությունը պատկանում է Հոլանդիայի վարչապետի ղեկավարած «Հանուն ազատության և ժողովրդավարության» (VVD) կուսակցությունը։ Վերջինիս հետ կուալացիա կազմած մի շարք կուսակցություններ նույնպես չեն ցանկանում, որ թուրքերը քարոզարշավ իրականացնեն իրենց երկրի տարածքում։
Իշխող կուսակցության պատգամավոր Բենտե Բեքերը նշել է, որ Հոլանդիայում քարոզարշավ անցկացնել ցանկացող թուրք քաղաքական գործիչները տեղի բնակչության շրջանում անհանգստություն են առաջացնելու և խաթարելու իրենց երկրի կայունությունը։
Թուրքիայում առկա նախընտրական լարվածությունը քարոզարշավների միջոցով հնարավոր է տեղափոխվի իրենց երկիր, ինչը բնավ ցանկալի չէ։ Բեքերը պահանջել է, որ թուրք գործիչների քարոզարշավն օրինապես ու պաշտոնապես արգելվի, ինչպես դա արվեց Գերմանիայում։
Հիշեցնենք, որ Գերմանիան պաշտոնապես արգելք է սահմանել թուրք գործիչների կողմից իրենց երկրում նախըտրական քարոզարշավ իրականացնելու վրա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |