• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 19:42
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական10:34, 15 Մայիս 2018

Ընդդիմադիր գործիչ. «TRT-ն 80 մլն բնակչության փողերով մեկ անձի համար է աշխատում»

Ընդդիմադիր գործիչ. «TRT-ն 80 մլն բնակչության փողերով մեկ անձի համար է աշխատում»

Թուրքիայի պետական հեռուստառադիոընկերությունը (TRT)  խստորեն բարկացրել է երկրի ընդդիմադիր քաղաքական ուժերին։ Թուրքիայում հունիսի 24-ին անցկացվելիք նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդամենը 1․5 ամիս է մնացել։ Իսկ TRT-ն նախընտրական քարոզարշավի համար իշխող կոալիցիային անհամեմատ ավելի շատ եթերաժամանակ է տրամադրում, քան ընդդիմադիրներին։

Իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) -  «Ազգայնական շարժում» կուսակցությունների (ԱՇԿ- MHP) կազմած կոալիցիային ընդհանուր առմամբ տրամադրվել է 37 ժամ 40 րոպե 2 վայրկյան եթերաժամանակ։ Այն դեպքում, երբ ապրիլի 17-ից մայիսի 6-ն ընկած ժամանակահատվածում ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությանը  (ԺԴԿ-HDP) և «Saadet» կուսակցությանը TRT-ն ընդհանրապես եթեր չի տրամադրել, իսկ նորաստեղծ ընդդիմադիր «İYİ» կուսակցությանն ընդամենը 9․5 րոպե եթերաժամանակ է հատկացրել։

Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (RTÜK) անդամ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) ներկայացուցիչ Իլհան Թաշչըն տեղեկացրել է, որ պետությունը RTÜK-ից խլել է անհավասար եթերների վերահսկման և կարգավորման ֆունկցիան։

«Ցավոք ԱԶԿ-ի իշխանությունը այդ իրավունքը վերցրել է։ Այժմ RTÜK-ից միայն անունն է մնացել։ TRT-ն, որը գոյատևում է 80 մլն բնակչության տված հարկերով և պարտավոր է հանրային լրատվություն ապահովել, շատ կողմնապահ եթեր է իրականացնում։ Այնպիսի տպավորություն է, որ դա ոչ թե հանրային հեռուստաընկերություն է, այլ պատկանում է միայն մեկ կուսակցության, անգամ մեկ անձի։ Մեկ անձ եմ ասում, քանի որ անհրաժեշտության դեպքում վարչապետի ելույթն ընդհատվում է և եթերը տրամադրվում է հանրապետության նախագահին։ Դա հավասարության սկզբունքին կտրականապես դեմ է», - ասել  է Թաշչըն։

Նա նշել, որ Թուրքիայում շուրջ 1․700 ռադիո և հեռուստատեսություն է գործում և դրանից կարող է տպավորություն ստեղծվել, թե երկրում բազմակարծություն գոյություն ունի։ Մինչդեռ, ըստ ընդդիմադիր գործչի, երկրում բոլորը միաձայն ու միանման եթեր են իրականացնում

Աղբյուր`    Cumhuriyet

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}