Քաղաքական11:02, 16 Մայիս 2018
ԱՄՆ-ի պետքարտուղարը կհանդիպի Թուրքիայի արտգործնախարարի հետ
Հունիսի 4-ին Վաշինգտոնում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպելու է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ։
Սպասվում է, որ կողմերը կքննարկեն Սիրիայում և Մերձավոր Արևելքի երկրներում տեղի ունեցող իրադարձությունները, ինչպես նաև Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և գյուլենական համայնքի դեմ պայքարի հարցերը։ Հանդիպումը նախատեսվել էր ավելի շուտ, ապա՝ հետաձգվել։
Սա Չավուշօղլուի և Պոմպեոյի առաջին հանդիպումը չէ։ Ավելի վաղ՝ ապրիլի 27-ին, նրանք հանդիպել էին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների ժողովի շրջանակներում։
Հիշեցնենք, որ Մայք Պոմպեոն ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը ստանձնել է 2018թ. ապրիլի 26-ին։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։
Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |