Տարածաշրջան11:48, 16 Մայիս 2018
Գերմանիայում դատապարտել են Էրդողանի հանդիպումը թուրք հայտնի ֆուտբոլիստների հետ

Գերմանիայում մեծ աղմուկ է հանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը ազգությամբ թուրք հայտնի ֆուտբոլիստներ Մեսութ Օզիլի և Իլքայ Գյունդողանի հետ։ Նրանց հանդիպումը կայացել է Լոնդոնում, երբ Էրդողանը պաշտոնական այցով եղել է այնտեղ։
Միջանկյալ նշենք, որ 2 թուրք ֆուտբոլիստները հադես են գալիս Գերմանիայի ազգային հավաքականի կազմում։ Դրանից զատ նաև նրանք խաղում են անգլիական «Արսենալ» և «Մանչեսթեր Սիթի» ակումբներում։
Էրդողանի հանդիպումը թուրք ֆուտբոլիստների հետ ընկալվել է որպես փորձ՝ Գերմանիայի թուրքերի շրջանում նախընտրական քարոզչություն իրականացնելու։ Ինչպես հայտնի է, Թուրքիայում հունիսի 24-ին անցկացվելու են արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ։ Գերմանիան էլ պաշտոնապես թուրք քաղաքական գործիչներին արգելել է իր տարածքում նախընտրական քարոզարշավ իրականացնել։
Վերոնշյալ հանդիպումը դատապարտել են Գերմանիայի «Քրիստոնեա-դեմոկրատական» (CDU), «Սոցիալ-դեմոկրատական» (SPD) և «Ձախեր» կուսակցությունների անդամները։
Նրանք բոլորն էլ եկել են այն եզրակացության, որ վերոնշյալ հանդիպումը «սխալ և անընդունելի է»։
Իսկ Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ Հանս Պետեր Ֆրիդրիխը դրա վերաբերյալ գրառում է կատարել.
«Գերմանիայի ազգային հավաքականի մարզաշապիկը հագնողները պետք է երկրի արժեքներին հավատարիմ մնան։ Նրանք չպետք է քարոզարշավ իրականացնեն մամուլի ազատությունը և մարդու իրավունքները սահմանափակող բռնապետի համար»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |