Քաղաքական05:42, 17 Մայիս 2018
Էրդողանն ու Հռոմի Պապը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Քննարկվել է Երուսաղեմի հարցը, ինչպես նաև Գազայի հատվածում մայիսի 14-ին տեղի ունեցած բախումները։
Թուրքիայի նախագահական աղբյուրները հաղորդում են, որ հեռախոսազրույցում Էրդողանը պնդել է, որ Իսրայելի զինուժը «անմարդկային վերաբերմունք» է դրսևորել պաղեստինցիների նկատմամբ, որի հետևանքով եղել են տասնյակ զոհեր և հարյուրավոր վիրավորներ։
Հռոմի Պապն էլ նշել է, որ անհրաժեշտ է Երուսաղեմին տալ հատուկ կարգավիճակ և դրանով իսկ մեկընդմիշտ լուծել իսրայելապաղեստինյան հակամարտությունը։
Տեղեկացնենք, որ Երուսաղեմի և Գազայի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներ Վլադիմիր Պուտինի և Հասան Ռուհանիի հետ։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին ԱՄՆ-ն իր դեսպանատունը Թել-Ավիվից պաշտոնապես տեղափոխել է Երուսաղեմ՝ այդպիսով իր համաձայնությունը հայտնելով Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակելու որոշմանը։ Պաղեստինցիներն իրենց հերթին պնդում են, որ Արևելյան Երուսաղեմը իրենց պետության մայրաքաղաքն է, որը բռնազավթվել է Իսրայելի կողմից։ Այս առթիվ բազմաթիվ պաղեստինցիներ բողոքի ցույց էին կազմակերպել, որի ընթացքում իսրայելցի զինվորների հետ տեղի ունեցած բախումներն արյունալի հետևանքներ են ունեցել։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |