Քաղաքական08:30, 18 Մայիս 2018
Պոլսահայերի «Նոր զարթոնք» նախաձեռնությունը աջակցություն է հայտնել քրդամետ կուսակցությանը

Թուրքիայում պոլսահայ երիտասարդների հիմնած «Նոր զարթոնք» քաղաքացիական նախաձեռնությունը հունիսի 24-ին տեղի ունենալիք համապետական ընտրություններին ընդհառաջ իր աջակցությունն է հայտնել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը» (ԺԴԿ-HDP) ու այդ կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրված Սելահաթթին Դեմիրթաշին:
Ձախակողմյան հայացքներով, Թուրքիայում կազմակերպած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառումներով ու բազմաթիվ այլ նախաձեռնություններով հայտնի «Նոր զարթոնքի» հայտարարության մեջ ասված է.
«Այսօր Թուրքիայում վերահսկողական բոլոր մեխանիզմներն ու դատական համակարգը խափանված վիճակում են, բանտերը լցված են ընդդիմադիրներով, առաջատար լրատվամիջոցները գտնվում են կառավարության ձեռքում, խորհրդարանը քաղաքական գործընթացներից դուրս է թողնված: Արտակարգ դրության պատճառով երկիրը վերածվել է մեկ մարդու համակարգի: Խորացող տնտեսական ճգնաժամը իշխող «Արդարություն և զարգացում կուսակցությանը» (AKP-ԱԶԿ) ստիպում է բռնի ընտրություն անցկացնել»:
Նշվում է, որ Թուրքիայում մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, հավասարությունը, արդարությունն ու նմանատիպ այլ արժեքներն օր-օրի «մաշվում են»:
Նախաձեռնության հայտարարության մեջ անդրադարձ կա նաև Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների շուրջ ստեղծված ճգնաժամին, որտեղ նշվում է, որ հայերը պետության կողմից զրկվել են պատրիարք ընտրելու իրենց իրավունքից, իսկ Աթեշյանը նշանակված է որպես պետության դրածո:
Հայտարարության մեջ մտահոգություն կա նաև հայկական եկեղեցիների ու դպրոցների պատերին պարբերաբար հայտնվող ազգայնամոլական ու ռասիստական գրությունների մասին:
«Այս ամբողջ բացասական պատկերի մեջ ԺԴԿ-ն (HDP) միակ ուժն է, որը կփոխի Թուրքիայում տիրող իրավիճակը:
...Հեռուստատեսությամբ ընդդիմադիր առաջնորդների ելույթների գրաքննությամբ, թեկնածուների համար անհավասար պայմաններով ու արտակարգ դրությամբ ուղեկցվող այս ընտրություններում մեր թեկնածուն ու մեր հույսը կրկին Սելահաթթին Դեմիրթաշն է»,- նշված է հայտարարության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |