• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 01:21
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տնտեսական08:12, 18 Մայիս 2018

Տարոն Աջեմօղլու. «Կոռումպացված համակարգն արմատախիլ անելը հեշտ չի լինելու»

Տարոն Աջեմօղլու. «Կոռումպացված համակարգն արմատախիլ անելը հեշտ չի լինելու»

Աշխարհահռչակ հայ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն անդրադարձել է ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցին: Թուրքիայում հրապարակվող հայկական «Ակօս» շաբաթաթերթին տված հարցազրույցում Աջեմօղլուն ներկայացրել է  նաև Հայաստանի տնտեսության զարգացման շուրջ իր պատկերացումները:

Աջեմօղլուն, նշելով, որ Հայաստանի տնտեսությունը շատ է տուժել կաշառակերության և կոռուպցիայի պատճառով, հավելել է. «Հայաստանի հասարակությունում և արտասահմանում մեծ հույս է արթնացել, որ շրջադարձային փուլ կլինի: Այն, ինչն անհրաժեշտ է, հասարակական փոխակերպումն է, որը ճանապարհ կբացի դեպի ավելի  մրցակցային, ավելի դինամիկ տնտեսություն»:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Հայաստան այցելելու հրավերին՝ Աջեմօղլուն նշել է, որ ապրելով Հայաստանից դուրս չգիտի, թե ինչպես և ինչ չափով կարող է օգտակար լինել, սակայն ուրախությամբ ջանքեր կգործադրի: Նա նշել է, որ առաջին իսկ հնարավորության դեպքում ցանկանում է Երևան այցելել, սակայն ժամկետներ չի նշել՝ ելնելով ընտանեկան պատճառներից:

«Հայաստանի ապագայի հարցում բոլորս պետք է լիահույս լինենք, բայց պետք է նաև ընդունենք, որ կոռումպացված համակարգն արմատախիլ անելը և կաշառակերության վրա հիմնված քաղաքական համակարգը վերափոխելը հեշտ չի լինելու:  Սա հնարավոր կլինի միայն բազմավեկտոր մոտեցմամբ և նոր, լավ կրթված, իդեալիստ ու չկոռումպացված մարդկանց մուտքով քաղաքականություն»,- եզրափակել է տնտեսագետը:

Հիշեցնենք, որ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառում էր կատարել.

«Հենց նոր հեռախոսազրույց ունեցա հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն ԱՃեմօղլուի հետ:

Նա ասաց, որ պատրաստ է աջակցել Հայաստանին՝ տնտեսությունը վերականգնելու և զարգացնելու հարցում:

Պարոն Աջեմօղլուն ընդունեց Հայաստան այցելելու իմ հրավերը: Այցի ժամկետները կճշտվեն առաջիկայում»:

Աղբյուր`    Agos

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում
19:35, 18 սեպ
Թուրքիան և Ճապոնիան համագործակցում են երկաթուղային տեխնոլոգիաների ոլորտում

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով
13:40, 18 սեպ
Թուրքիան, Ալժիրը և Անգոլան կփոխանակվեն ֆինանսական հետախուզական տվյալներով

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան
12:25, 18 սեպ
Ադրբեջանում ամենաշատ ներդրումներ անում է Թուրքիան

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}