• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 07:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան12:55, 21 Մայիս 2018

Դեմիրթաշ․ «Թուրքիայում իրավիճակն ավելի վտանգավոր է դարձել»

Դեմիրթաշ․ «Թուրքիայում իրավիճակն ավելի վտանգավոր է դարձել»

«Euronews» լրատվամիջոցը հարցազրույց է անցկացրել Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշի հետ, ով 2016թ․ նոյեմբերի 4-ից  կալանավորված է և գտնվում է Էդիրնեի բանտում։

Միջանկյալ նշենք, որ Դեմիրթաշը մեղադրվում է Թուրքիայի բնակչությանը «ապստամբության դրդելու» և «ահաբեկչական կազմակերպության» անդամ լինելու մեջ։

Հարցազրույցի ընթացքում Դեմիրթաշը գլխավորապես խոսել է Թուրքիայի իշխանությունների կողմից վարած քաղաքականության և երկրում տիրող ներքաղաքական լարված վիճակի մասին։

«Վերջին տարիներին Թուրքիայում տեղի ունեցող երույթները, որոնք չեն տեղավորվում ժողովրդավարության սահմաններում,    հասարակության մեծ մասի շրջանում 
հիասթափություն են առաջացնում։ Մարդիկ վախենում են իրենց տեսակետը արտահայտել փողոցում, աշխատավայրերում և սոցցանցերում։ Իհարկե նախկինում էլ Թուրքիայում  ժողովրդավարության վերաբերյալ զեկույցները հուսադրող չէին, սակայն հիմա իրավիճակը շատ ավելի վտանգավոր է։ Ըստ իս՝ այս պայմանները և տեղի ունեցող իրադարձությունները մարդկանց հիշեցնում են, թե որքան թանկ բան է ժողովրդավարությունը։ Այս տեսանկյունից մեր գնահատմամբ անշուշտ Թուրքիայի հասարակությունը այժմ  ավելի հասուն  և վճռական կերպով ձգտում է դեպի ժողովրդավարություն։ Մեր կողմից վերապրած բոլոր բացասական երույթները մեզ հուշում են  ժողովրդավարության կարևորության մասին։ Ես հավատում եմ, որ մեր երկիրը վճռականորեն հաղթահարելու է այս դժվար օրերը։»,-ասել է Դեմիրթաշը հարցազրույցում։

Վերջինս ակնկալում է, որ Թուրքիայում ներքաղաքական դրությունը կլավանա, իսկ իրենց կուսակցությունը կշարունակի սկսած պայքարը։

«Ես ցանկանում  եմ մի գեղեցիկ առավոտ արթնանալ իմ տանը և տեսնել ժողովրդավար պետություն, որտեղ ներքին խաղաղությունը ապահովված է, անօրինականություն և գործազրկություն չկա, և 
մտահոգված չենք մեր երեխաների համար»,-եզրափակել է քուրդ քաղաքական գործիչը։

Հիշեցնենք, որ Դեմիրթաշն առաջադրված է հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք արտահերթ նախագահական ընտրություններում։

 


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}