Քաղաքական12:14, 22 Մայիս 2018
Թուրք հայտնի մոտովարորդն առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու

Թուրք հայտնի մոտովարորդ, աշխարհի չեմպիոն Քենան Սոֆուօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) կողմից առաջադրվել է որպես պատգամավորի թեկնածու Սաքարիա նահանգից:
Լրագրողները նկատել են, թե ինչպես է Սոֆուօղլուն թանկարժեք «Lamborghini Aventador» մակնիշի մեքենայով կայանում կուսակցության գրասենյակի մոտ Սաքարիայում: Մոտովարորդը հրավիրված է եղել մասնակցելու ԱԶԿ-ի ժողովին։
Մինչև կուսակցական ժողովի մեկնարկը, լրագրողները զրուցել են Սոֆուօղլուի հետ։
«Իմ առաջադրվելը ինձ համար անակնկալ եղավ,- պատմել է մոտովարդրոդը: - Իմ առաջադրման լուրն իմացա անձամբ մեր նախագահից, երբ նրա հետ հեռախոսազրույց ունեցա։ Այլ մանրամասների մասին չեմ ցանկանում խոսել»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում հունիսի 24-ին տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական արտահերթ ընտրություններ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |