Տարածաշրջան09:35, 23 Մայիս 2018
Անթալիայի ակվարիումում պահվում է 10 հազարից ավել կենդանատեսակ

Անթալիայի ակվարիումը զբոսաշրջային կենտրոնի գլխավոր տեսարժան վայրերից մեկն է դարձել: Ակվարիումում պահվում են շուրջ 250 տեսակի ավելի քան 10 հազար կենդանի, որոնք տեղաբաշխված են 2 առանձին բաժիններում:
1-ին բաժնում պահվում են աշխարհի տարբեր ծովերից, գետերից ու օվկիանոսներից բերված էկզոտիկ, իսկ երկրորդում՝ Թուրքիայի ջրային ավազաններին հատուկ կենդանատեսակները:
Ակվարիումի տնօրեն Իսմայիլ Արըքը հայտնել է, որ ակվարիումը շնաձկների ընտանիքին պատկանող կենդանատեսակների բազմազանությամբ աշխարհում առաջատարն է:
Ակվարիումում են պահվում աշխարհի ամենամեծ քառասունոտնուկը, որի երկարությունը 30սմ է և Թուրքիա է բերվել Ավստրալիայից, ամենաերկար պիթոններից մեկը, որը բերվել է Ամազոնից, ամենաթունավոր գորտերից մեկը, որի մի խայթոցի ժամանակ արտադրվում է այնքան թույն, որը կարող է սպանել 150 մարդու:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |