• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 07:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան05:29, 24 Մայիս 2018

Վաշինգտոնը հույս ունի, որ Թուրքիան ձեռք չի բերի ռուսական ՀՕՊ համակարգերը

Վաշինգտոնը հույս ունի, որ Թուրքիան ձեռք չի բերի ռուսական ՀՕՊ համակարգերը

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն մասնակցել է ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստին, որի ընթացքում խոսել է Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերությունների, «S-400» ՀՕՊ համակարգերի և «F-35»  ռազմական ինքնաթիռների  հարցի մասին։

Թուրքիայի կողմից ռուսական «S-400»-ները գնելու վերաբերյալ, պետքարտուղարը մասնավորապես ասել է.

«Մենք շարունակելու ենք աշխատանքներ իրականացնել, որպեսզի Թուրքիան Ռուսաստանից չգնի S-400 ՀՕՊ համակարգերը։ Դա դեռևս տեղի չի ունեցել և հույս ունենք, որ տեղի չի էլ ունենա»։

Պետքարտուղարը խոսել է նաև ամերիկյան արտադրության «F-35» նոր սերնդի ռազմական ինքնաթիռների շուրջ ստեղծված խնդրի մասին, որոնք պաշտոնական Անկարան պատրաստվում է գնել ԱՄՆ-ից։

ԱՄՆ-ում համարում են, որ այդ գործարքը կարող է չեղարկվել թուրք-ամերիկյան լարված հարաբերությունների պատճառով։

Պոմպեոն ասել է, որ 
ամերիկյան ղեկավարությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել նոր սերնդի այդ ինքնաթիռները Թուրքիային մատակարարելու հարցում:

Չնայած Թուրքիայից եկող բոլոր սպառնալիքներին, թե անհրաժեշտության դեպքում Թուրքիան դուրս կգա ՆԱՏՕ-ից, այնուամենայնիվ, ամերիկացի պաշտոնյան իրատեսական չի համարում դա։ Նա շեշտել է, որ Թուրքիան պետք է հավատարիմ մնա ՆԱՏՕ-ի սկզբունքներին և քայլեր ձեռնարկի, որ դաշնակցային հարաբերությունները չտուժեն։

 

Աղբյուր`    Sputnik.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}