Տարածաշրջան06:13, 24 Մայիս 2018
Կիպրոսցիները համարում են, որ ժամանակն է Բոսֆորը թուրքերից վերցնելու

Կիպրոսում հրատարակվող թերթերից մեկի հոդվածը իրարանցում է առաջացրել թուրքական լրատվամիջոցներում։ Հոդվածում նշվում է, որ «եկել է ժամանակը, որ Կիպրոսում գտնվող Հունաստանի ստորաբաժանումները շարժվեն դեպի Բոսֆոր և այն վերցնեն թուրքերից»։
Թուրքական աղբյուրները չեն նշում հոդվածը հրապարակած թերթի անունը։
Նշվել է, որ վերջին ժամանակներս Թուրքիան և դաշնակից այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը անօրինական գործողություններ են իրականացնում Կիպրոսի ջրային սահմաններում։ Մասնավորապես իրականացնում են բնական գազի հորատման աշխատանքներ, որը, ըստ հունական կողմի, լիովին ապօրինի է։
Թուրքական լրատվամիջոցը կարծում է, որ հենց գազի հորատման խնդրի պատճառով է այդ հոդվածը հրապարակվել։ Թուրքական մամուլի մի որոշ մասն էլ այդ կոչը որակում է «զավեշտալի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |