• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
29 Սեպտեմբեր, 2025
Երկուշաբթի 18:35
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական07:45, 25 Մայիս 2018

Իսրայելը Հայոց ցեղասպանության հարցից բացի անդրադառնում է նաև քրդական հարցին

Իսրայելը Հայոց ցեղասպանության հարցից բացի անդրադառնում է նաև քրդական հարցին

Վերջին շրջանում Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններում շարունակվող լարվածությունը նոր դրսևորումներ է ստանում:

Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) որոշում է կայացրել լիագումար նիստում քննարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Ըստ թուրքական աղբյուրի՝ Քնեսեթում բանաձևի քննարկման կոնկրետ օր չի սահմանվել, բայց այլ աղբյուրների հաղորդմամբ` քննարկումը տեղի է ունենալու մայիսի 30-ին:

Միջանկյալ նշենք, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող մի նախագիծ էլ տարեսկզբին էր Քնեսեթ ներկայացվել «Յեշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդի կողմից, սակայն փետրվարին կայացած քվեարկությամբ նախագիծը մերժվել էր։

Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի քննարկմանը զուգահեռ Իսրայելի խորհրդարանում աշխատում են մեկ այլ օրինագծի վրա, որի նպատակն է ճանաչել Թուրքիայում բնակվող քրդերի անկախությունը:

Նախագծի վրա աշխատող հրեա օրենսդիրներից Օդեդ Ֆորերը Քնեսեթի ամբիոնից ասել է.

«Քուրդ ժողովուրդը տարիներ շարունակ ճնշվում է: Վերջին շաբաթներին թուրքական կառավարության և Էրդողանի հակաիսրայելական դիրքորոշման պատճառով անհրաժեշտ է վերանայել Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունները: Իսրայելը, Թուրքիայի քրդական շրջանների անկախությունը ճանաչելով, կատալիզատորի դեր պիտի ստանձնի»:

Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական հարաբերություններում առաջացած վերջին լարվածության պատճառը Գազայի հատվածում բողոքի ակցիաներ անցկացնող պաղեստինցիների նկատմամբ Իսրայելի զինվորականների կողմից ուժ կիրառելն էր, ինչի հետևանքով 60 պաղեստինցի է զոհվել: Բողոքի ակցիաների պատճառը Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու Վաշինգտոնի նախաձեռնությունն էր, ինչը լուրջ դժգոհություն է առաջացրել Պաղեստինում ու իսլամական աշխարհում:

Ուժ կիրառելու համար  Թուրքիայի քաղաքական ղեկավարությունը, հատկապես նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, խստորեն քննադատում են իսրայելական իշխանություններին:

Գազայում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհված պաղեստինցիների հիշատակին Թուրքիայում եռօրյա սուգ էր հայտարարվել, ինչպես նաև Անկարան խորհրդակցությունների նպատակով Իսրայելից ու ԱՄՆ-ից հետ էր կանչել իր դեսպաններին:

Աղբյուր`    milatgazetesi.com

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}