Տարածաշրջան05:38, 29 Մայիս 2018
Ընտրություններից հետո Թուրքիան լինելու է առանց Էրդողանի

Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) կին համանախագահ Փերվին Բուլդանն Իզմիրում մասնակցել է կուսակցության նախընտրական ժողովին։
Հունիսի 24-ին Թուրքիայում տեղի են ունենալու խորհրդարանական և նախագահական ընտրություններ։
Ժողովի ժամանակ նա մասնավորապես ասել է․ «2015թ․ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հաջողության հասանք, այժմ էլ հերթը հունիսի 24-ինն է։ Արդեն ավարտվել է «Արդարություն և զարգացում» կուսակցության ժամանակաշրջանը։ Ընտրություններից հետո Թուրքիան լինելու է առանց ԱԶԿ-ի և առանց Ռեջեփ Թայիփ Էրդողանի»։
Խոսելով այն մասին, թե ինչ տեղի կունենա իրենց կուսակցության իշխանության գալուց հետո՝ Բուլդանն ասել է, որ առաջին քայլերից մեկը լինելու է այն, որ բանտից ազատ են արձակվելու կուսակցության նախկին համանախագահներ Սելահհաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը։ Վերջիններս մեղադրվում են «Ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |