Քաղաքական09:32, 29 Մայիս 2018
Թրամփը՝ Թուրքիայում կալանավորված հոգևորականի մասին. «Նա անմեղ մարդ է»

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրունսենի խնդրին։
Վերջինս մեղադրվում է լրտեսություն անելու, ինչպես նաև «գյուլենական համայնքի» և «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ կապ ունենալու մեջ, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկչական կազմակերպություններ։
«Բրունսոնի հարցը մեր օրակարգում է։ Նա հրաշալի քրիստոնյա հոգևորական է, ով Թուրքիայում կալանավորված է։ Նա երկար ժամանակ այնտեղ է բնակվում։ Ասել են որ նա լրտես է, սակայն նա լրտես չէ։ Հայր Բրունսոն հուսով եմ կարող եք լսել մեզ։ Մենք Ձեզ օգնության ենք հասնելու։ Այդ նպատակով երկար ժամանակ աշխատում ենք։ Նա, իրոք, անմեղ մարդ է։ Բոլորս էլ աշխատելու ենք նրա ազատ արձակման ուղղությամբ»,- ասել է Թրամփը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |