• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 07:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան08:29, 31 Մայիս 2018

Քեմալականների թեկնածուն ցանկանում է ավելի ամրապնդել ռուս-թուրքական հարաբերությունները

Քեմալականների թեկնածուն ցանկանում է ավելի ամրապնդել ռուս-թուրքական հարաբերությունները

Ռուս-թուրքական հարաբերություններն ավելի կամրանդվեն, եթե հուլիսի 24-ին Թուրքիայում կայանալիք վաղաժամ նախագահական ընտրություններում հաղթի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեն։

Վերջինս հարցազրույց է տվել «Sputnik» լրատվամիջոցի թուրքական ծառայությանը և խոսել ռուս-թուրքական հարաբերությունների ապագայի մասին։

Ըստ նրա՝ ռուս-թուրքական հարաբերությունների ամրապնդումն Արևմուտքին այլընտրանք չէ։  Թուրքիայի և Ռուսաստանի կապերը պետք է ամրապնդվեն ցանկացած պարագայում։

«Ռուսաստանի հետ երկար ժամանակ է բարեկամ պետություններ ենք։  Թուրքիան և Ռուսաստանն այնպիսի հարաբերություններ ունեն, որտեղ «այո»-ն նշանակում  է այո, իսկ  «ոչ»-ը՝ ոչ։ Երկու երկրներն ունեն սկզբունքներ և հավատարիմ են դրանց։ Սառը պատերազմի ժամանակ մենք փորձում էինք այնպես անել, որ ռուս-թուրքական հարաբերությունները չտուժեն մեր՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու պատճառով։ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների զարգացումը Թուրքիայի ավանդական արտաքին քաղաքականության դրսևորում է։ Իսկ երբ մենք այդ քաղաքականությունից հետ ենք կանգնում, դա բացասական հետևանքներ է ունենում: Մենք փորձելու ենք ամրապնդել բարիդրացիական, բարեկամական, գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Ես միշտ կողմնակից եմ, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները ամրապնդվեն»,- ասել է Ինջեն։

Վերջինս նաև խոսել է  «S-400» ՀՕՊ համակարգերի մասին, որոնք Թուրքիան գնելու է Ռուսաստանից։

Քեմալականների թեկնածուի կարծիքով՝ Թուրքիան ոչ մի պարագայում հետ չի կանգնի այդ մտադրությունից։

«Եթե կա ստորագրված պայմանագիր, ապա դրանից հրաժարվելու մասին խոսք լինել չի կարող։ Մեր զինուժի գլխավոր շտաբի կողմից զենքը գնելու անհրաժեշտության մասին որոշման ընդունումից և պայմանագրի ստորագրումից հետո, այլևս քննարկելու ոչինչ չկա»,-եզրափակել է Ինջեն։
 

 

Աղբյուր`    Sputnik.com.tr

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}