Քաղաքական12:11, 31 Մայիս 2018
Քեմալական կուսակցության անդամներին չեն թույլատրել մուտք գործել Հունաստան

Թուրքիայի քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) մի խումբ ներկայացուցիչներ, որոնց թվում է նաև նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեն, չեն կարողացել մուտք գործել Հունաստան։
Կուսակցության ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շրջանակներում պատրաստվում էին այցելել Հունաստանի Կոմոտինի քաղաք, որտեղ ապրում են մեծ թվով թուրքեր։
Քեմալական կուսակցության պատվիրակության կազմում եղել են պատգամավորներ, լրագրողներ և քաղաքապետեր։
Թուրքական պատվիրակությունը Իսփալա սահմանային անցակետում հանդիպել է հույն սահմանապահների արգելքին։ Հունական կողմը հայտնել է, որ արգելքի պատճառն այն է, որ իրենց նախօրոք չի տեղեկացվել, որ կուսակցությունը պատրաստվում է մուտք գործել Հունաստան։
Տեղի ունեցած միջադեպի առնչությամբ լրացուցիչ տեղեկություններ է հայտնել «CNNTurk»-ի թղթակիցներից Ջանսու Քարադանը։ Վերջինս ասել է, որ թուրքական պատվիրակությանը մոտ 2 ժամ սպասեցրել են սահմանին, այնուհետև հույն սահմանապահները նրանց ասել են. «Դուք դիվանագիտական պատվիրակություն եք, երկիր նման կերպ մուտք գործելու համար նախ պետք է արտգործնախարարությանը դիմեիք»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |