Քաղաքական08:36, 01 Հունիս 2018
Yeni Akit. «Ադրբեջանը պատրաստվում է մեծ օպերացիայի»

Թուրքական «Yeni Akit» ազգայնական թերթի կայքն անդրադարձել է վերջին շաբաթներին հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում տեղի ունեցող իրադարձություններին:
Կայքը գրում է, որ ադրբեջանական ստորաբաժանումները դիրքերի առաջխաղացում են գրանցել սահմանի որոշ հատվածներում՝ ավելացնելով, որ այդ տեղեկությունները հաղորդվում են ադրբեջանական ոչ պաշտոնական լրատվամիջոցներով ու սոցցանցերով:
«Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ ադրբեջանական բանակը 1683 մետր բարձրություն ունեցող Քըզըլքայա սարի վրա ռազմավարական դիրքեր է առել իր հսկողության տակ»,- նշում է աղբյուրը՝ ավելացնելով, որ Ադրբեջանի գրանցած «հաջողությունը» Հայաստանում նույնիսկ մեկ պաշտոնանկության պատճառ է դարձել:
Նախիջևանի սահմանում ադրբեջանական ստորաբաժանումների դիրքերի բարելավման մասին տեղեկությունները հաստատվում են նաև տեղի բնակչության կողմից:
«Ադրբեջանական զորքերը վերահսկողություն են հաստատել 5 կիլոմետրանոց տարածքի վրա: Այս պահին շրջանում բախումներ չկան: Ադրբեջանն առանց բախումների շարունակում է իր վերահսկողությունը 5 կիլոմետրանոց տարածքի վրա»,- գրում է աղբյուրը:
Թուրքական թերթը պնդել է, որ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը պաշտոնանկ է արվել հենց Նախիջևանում ադրբեջանական զորքերի առաջացման պատճառով: Իսկ ադրբեջանական ուժերի կողմից մեծ օպերացիայի պատրաստության մասին ենթադրությունը վերնագիր դարձնելուց բացի թուրքական աղբյուրն այլ մանրամասներ չի հայտնում:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |