Քաղաքական09:05, 01 Հունիս 2018
Հետ կանչված թուրք դեսպանը վերադառնում է ԱՄՆ

ԱՄՆ-ում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերդար Քըլըչը վերադարձել է Վաշինգտոն։ Նա հետ էր կանչվել Անկարա Գազայի հատվածում տեղի ունեցած իսրայելապաղեստինյան բախումների, ինչպես նաև Երուսաղեմում ԱՄՆ-ի դեսպանատան բացման պատճառով։
Աղբյուրը նշում է, որ դեսպանի՝ ԱՄՆ վերադառնալու պատճառներից մեկը Վաշինգտոնում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի և պետքարտուղար Մայք Պոմպեոյի միջև տեղի ունենալիք հանդիպումն է: Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, բանակցային օրակարգում լինելու է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող Մանբիչ քաղաքի հարցը:
Հանդիպումը կայանալու է հունիսի 4-ին։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ ԱՄՆ-ն ու Թուրքիան նախնական համաձայնության են եկել այն հարցում, որ քրդական ուժերը պիտի դուրս գան Մանբիչից:
Հիշեցնենք, որ պաշտոնական Անկարան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն և նրանց նույնացնում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) հետ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |