Քաղաքական12:53, 01 Հունիս 2018
Թուրք փորձագետ. «Իսրայելը չի ցանկանում, որ Թուրքիային F-35 կործանիչներ տրամադրվի»

Թուրք փորձագետ, աշխարհաքաղաքականության մասնագետ Մուրաթ Յեշիլթաշն անդրադարձել է Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման հետ կապված խնդիրներին: Յեշիլթաշը մասնավորապես մեկնաբանել է այն լուրերը, ըստ որոնց Իսրայելը ճնշում է գործադրում ԱՄՆ-ի վրա, որպեսզի վերջինս Թուրքիային չվաճառի կործանիչների ծրագրային ապահովումները:
Ըստ թուրք մասնագետի՝ Իսրայելը մտավախություն ունի, որ Թուրքիայի կողմից 30 կործանիչների ձեռք բերվելու դեպքում տարածաշրջանում ռազմական հավասարակշռություն կփոխվի:
«Հստակ փաստեր չկան, սակայն ըստ իս՝ Թուրքիային F-35 կործանիչներ մատակարարելու հարցում Իսրայելը սպեկուլացիաների է դիմում: Դա Իսրայելի ռազմավարության մեջ է մտնում: Ինչպես գիտեք, Թուրքիան այդ նախագծում (F-35-ների) կարևոր դեր է խաղացել, իսկ Իսրայելը՝ ոչ: Ավելին, եթե Թուրքիան 30-ից ավել կործանիչ գնի, տարածաշրջանում ուժային հավասարակշռություն կփոխվի: Ահա սա է գլխավոր պատճառը, ինչ համար Իսրայելը խնդրահարույց է համարում կործանիչների մատակարարումը Թուրքիային»,- ասել է Յեշիլթաշը:
Ըստ թուրք փորձագետի՝ Թուրքիայի և Իսրայելի միջև լուրջ մրցակցություն կա թե՛ պաշտպանական տեխնոլոգիաների, թե՛ պաշտպանական արդյունաբերության ոլորտում՝ հիշեցնելով, որ այս պահին Թուրքիայի բանակի կարիքների 57%-ը բավարարվում է այդ երկրի պաշտպանական արդյունաբերության կողմից:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |