Տարածաշրջան09:27, 04 Հունիս 2018
Էրդողան. Թուրքիայում այլևս քրդական հարց չկա

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դիարբեքիրում կազմակերպված իֆթարի (իսլամական սուրբ Ռամադան ամսին մատուցվող ընթրիք) ժամանակ հայտարարել է, որ Թուրքիայում այլևս քրդական հարց չկա:
«2018-ին Թուրքիայում այլևս չկա այն խնդիրը, որը կոչվում է քրդական հարց: Այսօրվա Թուրքիան իր որևէ քաղաքացուն չի դիտում որպես խնդիր: Մեր առջև կա միայն ահաբեկչության խնդիրը, որը հիմա լուծում ենք»:
Թուրքիայի նախագահի համոզմամբ՝ Դիարբեքիրը զարգացման շեմին է կանգնած, և հունիսի 24-ին սպասվող ընտրություններն ապտակ են լինելու քանդիլցիների համար («Քուրդիստանի բանվորական կուսակցության» կենտրոնը), որոնք «գիտակցաբար մահվան են ուղարկում դիարբեքիրցի երիտասարդներին»:
Անդրադառնալով PKK-ին՝ Թուրքիայի նախագահը նշել է, որ PKK-ականները որևէ կապ չունեն իրենց արժեքների հետ:
«Իսլամի հետ որևէ կապ ունե՞ն: Սրանք աթեիստներ են: Մենք պետք է նրանց դեմ ամուր կանգնելու պատիվ ունենանք»:
Նշելով, որ իրենց իշխանության ընթացքում տարանջատումներ չեն արել ըստ տարածաշրջանների ու ազգությունների՝ Էրդողանն ընդգծել է, որ գործել են 81 միլիոնի համար:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |