Քաղաքական13:50, 04 Հունիս 2018
Քեթի Փիրին կոչ է արել ազատ արձակել Դեմիրթաշին

Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին «Facebook»-ում գրառում է կատարել՝ անդրադառնալով հունիսի 24-ին Թուրքիայում տեղի ունենալիք խորհրդանական և նախագահական արտահերթ ընտրություններին։
Փիրին ընդգծել է, որ Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու փորձեր են արվում։
Ըստ նրա՝ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու համար նախ պիտի ազատ արձակվի վերոհիշյալ կուսակցությունից առաջադրված նախագահի թեկնածու Սելահաթթին Դեմիրթաշը։
Փիրին կոչ է արել նախըտրական քարոզարշավի ընթացքում Դեմիրթաշին տրամադրվի նույն այն պայմանները, որոնք ունեն Թուրքիայի ընդդիմադիր ուժերի մյուս թեկնածուները։
Փիրին նաև մտահոգություն է հայտնել Թուրքիայում դեռևս պահպանվող արտակարգ դրության առնչությամբ, որի ընթացքում ճնշումներ են գործադրվում մամուլի ազատության վրա։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |