Քաղաքական08:58, 04 Հունիս 2018
Թուրքիայում փորձում են խոչընդոտել քրդամետ կուսակցության նախընտրական քարոզարշավը

Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) զեկույց է հրապարակել նախընտրական քարոզարշավի ընթացքում կուսակցության դեմ ուղղված հարձակումների և կուսակցականների ձերբակալությունների մասին:
Ըստ այդմ՝ քարոզարշավի 35 օրվա ընթացքում (ապրիլի 28-ից հունիսի 3-ը) ընտրարշավին մասնակից ԺԴԿ-ականներից բերման է ենթարկվել 136, իսկ կալանավորվել՝ 14 հոգի:
Կատարվել են հարձակումներ ընտրական շտաբների ու տաղավարների վրա: Եղել են քարոզարշավի շրջանակներում իրականացվող միջոցառումները խոչընդոտելու փորձեր:
Զեկույցում առանձնացվել է նաև ԺԴԿ-ի քարոզարշավը խոչընդոտելու մեկ ուշագրավ դեպք՝ կապված վարչական լծակի կիրառման հետ: Նշվում է, որ քարոզարշավի շրջանակներում Սիիրթ նահանգ մեկնած ԺԴԿ-ի համանախագահի ավտոշարասյունը ենթարկվել է վարչական տույժի և ստացել տուգանքներ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |