Տարածաշրջան05:55, 05 Հունիս 2018
Թուրքիայի փոխվարչապետ. «Թուրքիան ցանկացած պահի կարող է մտնել Քանդիլ»
Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը կառավարությաան նիստից հետո լրագրողների հետ զրույցում խոսել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) գլխավոր ռազմաբազայում՝ Քանդիլում ռազմական գործողություններ սկսելու հավանականության մասին։
Նախարար Բոզդաղը, մեկնաբանելով նախորդ շաբաթվա ընթացքում թուրք զինվորների ներխուժումը Հյուսիսային Իրաք, նշել է որ դա նպատակ ունի կանխել քուրդ զինյալների ներթափանցումը Թուրքիա։
Անդրադառնալով Քանդիլում հնարավոր ռազմական գործողություն սկսելուն՝ Բոզդաղն ասել է.
«Թուրքիայի համար թիրախ են այն վայրերը, որտեղ ահաբեկիչ և ահաբեկչության սպառնալիք կա։ Մենք վճռական ենք երկրի ներսում և դրանից դուրս ահաբեկիչների դեմ պայքարում։ Սրանից հետո այն վայրերում, որտեղ կա ահաբեկչության վտանգ, Թուրքիան իրավունք ունի օպերացիա իրականացնել։ Այդ տեղերի մեջ է ներառվում նաև Քանդիլը։ Սրանից հետո Թուրքիան կարող է մտնել Քանդիլ և դա կարող է լինել ցանկացած պահի»։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |