Տնտեսական09:21, 05 Հունիս 2018
10 տարում Թուրքիայի արտաքին առևտրի պակասուրդն աճել է 10 տոկոսով

Թուրքիայի արտահանման ծավալները 2017 թվականին ընդհանուր առմամբ կազմել է 157 մլրդ դոլար, իսկ ներմուծման ծավալները՝ 233․7 մլրդ դոլար։ Այսպիսով, արտաքին առևտրի հաշվեկշռի բացասական սալդոն (պակասուրդ) 2017-ին․ կազմել է 76․7 մլրդ դոլար։ 2008-ին այդ ցուցանիշը կազմել էր 69․9 մլրդ դոլարի։ Փաստորեն, 10 տարվա ընթացքում արտաքին առևտրի հաշվեկշռի պակասուրդը աճել է 10 տոկոսով։
10 տարի առաջ՝ 2008-ն, Թուրքիայի․ արտահանման ընդհանուր ծավալը կազմել էր 132 մլրդ դոլար, ներմուծման ծավալը՝ 201․9 մլրդ դոլար։
2017թ․ Թուրքիայից ամենաշատ արտահանումը կատարվել է Գերմանիա (15․1 մլրդ դոլար), երկրորդ հորիզոնականում Անգլիան է (9․6 մլրդ դոլար), երրորդում՝ Արաբական Միացյալ Էմիրությունները (9․1 մլրդ դոլար)։ Նշյալ երեք երկիր կատարված արտահանումը կազմել է արտահանման ընդհանուր ծավալի 21․5 տոկոսը։
Նույն ժամանակահատվածում Թուրքիան ամենաշատ ծավալներով ներմուծում կատարել է Չինաստանից (23․3 մլրդ դոլար), Գերմանիայից (21․3 մլրդ դոլար) և Ռուսաստանից (19․5 մլրդ դոլար)։ Նշյալ երեք երկրից կատարված ներմուծումը կազմել է ներմուծման ընդհանուր ծավալի 27․4 տոկոսը։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն անդրադարձել է թեմային։

Երկրները միմյանց կտրամադրեն հնարավորինս լիարժեք տեղեկություն։

Օմեր Բոլաթ. «Մենք 17 մլրդ դոլարի ներդրումներով Ադրբեջանում 1-ին տեղում ենք, իսկ Թուրքիայում կա ադրբեջանական մոտ 3000 ընկերություն»
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |