Քաղաքական12:17, 05 Հունիս 2018
Թուրքիայում կուսակցություններից մեկը «Google»-ի միջոցով յուրօրինակ գովազդային արշավ է իրականացնում

Թուրքիայի ազգայնական «İyi» (Լավ) կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակներում «Google» որոնողական համակարգում յուրօրինակ գովազդային արշավ է իրականացնում:
Թուրքական «Google»-ում որոնվող որոշ բառերի դեպքում արդյունքների առաջին տողերում հայտնվում են կուսակցության գովազդները, որոնք էլ իրենց մեջ ուշագրավ ուղերձներ են պարունակում:
Մասնավորապես, Թուրքիայի իշխող «AKP» (Արդարություն և զարգացում կուսակցություն) կուսակցության անունը գրելիս որոնողական համակարգում առաջին տողում հայտնվում է «արդեն դրանից լավն էլ կա» արտահայտությունը` «İyi» կուսակցության կայքէջի հղմամբ:
Բացի այդ, կուսակցության գովազդի շրջանակներում «դատարկ սենյակ» որոնող թուրք օգտատարերին առաջարկվում է «1150 սենյակ ունեցող նախագահական նստավայրը», իսկ «անվճար VPN» (ծրագիր, որի միջոցով օգտատերի IP-ն փոխվում է) բառերը գրողները ստանում են «VPN-ի վրա փող մի ծախսեք. շուտով երկրում ինտերնետի ազատություն կլինի» պատասխանը:
«Երիտասարդություն» բառով որոնում կատարողներն էլ առաջին տողում հանդիպում են «կառավարության կողմից մոռացված հատված. դուք արդեն մենակ չեք» արդյունքին: Նշենք, որ վերոնշյալ բոլոր ուղերձներն ուղեկցվում են «İyi» կուսակցության կայքէջի հղումով:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |