Մշակութային07:05, 05 Հունիս 2018
Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը սկսում է 2018-ի հայտերի ընդունումը

«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման ֆոնդի և «Անադոլու Կուլտուրի» կողմից 2009-ին հիմնադրված Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև համատեղ կինոարտադրության կայացմանը և ծառայում որպես աշխատանքային հարթակ երկու երկրների կինոյի մասնագետների համար: ATCP-ն ուղղված է ազգամիջյան բազմակողմանի մշակութային համագործակցությանը, փոխանակմանը, մասնագիտական դասընթացների կազմակերպմանն ու գիտելիքի տարածմանը:
Սկզբնավորման օրվանից ATCP-ի շրջանակներում 24 կարճամետրաժ ֆիլմ և վավերագրական կինոնախագիծ է իրականացվել, եղել է ավելի քան 270 միջպետական այցելություն, պատրաստվել և ներկայացվել է առաջին հայ-թուրքական կինոալմանախը: Այսօր ATCP-ն երկու երկրներից ավելի քան 270 մասնակիցների լիարժեք մասնագիտական ցանց է, որի ֆիլմերը ցուցադրվել են բազմաթիվ կինոփառատոններում և մշակութային կենտրոններում, ձեռք բերել լայն հանդիսատես ողջ աշխարհում:
2018թ. Հայաստան- Թուրքիա կինոպլատֆորմը տեղի կունենա Երևանում հուլիսի 10-11-ը: Մասնագետների խումբը կընտրի 5 նախագիծ Հայաստանից և Թուրքիայից (կամ երկու երկրների սփյուռքից):
Աշխատարանի ավարտին լավագույն նախագիծը կարժանանա 7.000 եվրո մրցանակի:
Մասնակցության չափանիշներ և կանոնակարգ.
Մասնակցության ենթակա են կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերը
Նկարահանող խումբը պետք է ընդգրկի մասնագետների թե՛ Հայաստանից, թե՛ Թուրքիայից, ֆիլմը պետք է համատեղ արտադրություն լինի երկու երկրների միջև: Համատեղ արտադրության չափաբաժինների մանրամասներին ծանոթանալու համար այցելեք ծրագրի պաշտոնական կայքի Ֆիլմարտադրություն բաժինը:
ATCP-ն հոգալու է յուրաքանչյուր նախագծի միայն մեկ ներկայացուցչի (պրոդյուսեր/համա-պրոդյուսեր կամ ռեժիսոր) ճանապարհածախսը և կեցությունը Երևանում
Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է: Ծրագրերի ներկայացման ժամանակ անհրաժեշտության դեպքում կարող է թարգմանիչ տրամադրվել, սակայն ընդհանուր աշխատարանը թարգմանությամբ չի ուղեկցվելու:
Մրցանակակիր ֆիլմի նկարահանումները պետք է ավարտված լինեն մինչև 2019-ի սեպտեմբեր
ATCP-ի մասնակից ֆիլմերը պետք է մակագրերում նշեն պլատֆորմում իրենց մասնակցության մասին
Դիմելու համար սեղմեք այստեղ:
Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018թ. հունիսի 24-ն է:
Ընտրված նախագծերի հեղինակները կտեղեկացվեն 2018թ. hունիսի
30-ին:
Այս միջոցառումն իրականացվում է «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության և Շվեդիայի արտաքին գործերի Նախարարություն ֆինանսական աջակցությամբ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Ուղուրջան Բալ. «Չնայած Հայաստանը տարածքով փոքր է, բայց խոր արմատներ ունեցող իր պատմությամբ աշխարհի ամենահին քաղաքակրթություններից մեկն է»։

Ստեղծագործության տեսահոլովակը նկարահանվել է Ստամբուլի Բեշիքթաշի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցում:

Պատարագի մատուցման նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |