• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
23 Հունիս, 2026
Երեքշաբթի 11:56
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան06:59, 06 Հունիս 2018

Թուրքիայի օդուժը հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքը

Թուրքիայի օդուժը  հրթիռակոծել է Հյուսիսային Իրաքը

Հունիսի 5-ին Թուրքիայի զինված ուժերին պատկանող կործանիչները հրթիռակոծել են Հյուսիսային Իրաքում գտնվող քուրդ զինյալների դիրքերը։

Հրթիռակոծվել են մասնավորապես Հյուսիսային Իրաքի Քանդիլ, Հաքուրք, Գարա, Մեթինա, Զափ, Ավաշին-Բասյան շրջանները։

Տեղի ունեցածի հետևանքով սպանվել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) 6 զինյալ, իսկ ոչնչացվել 16 թիրախ։

Նախորդ օրը հայտնի էր դարձել, որ Հյուսիսային Իրաք են ներխուժել նաև Թուրքիայի զինված ուժերի ցամաքային ստորաբաժանումներ։ Դրան զուգահեռ Թուրքիայի նախագահը, ինչպես նաև այլ թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարել էին, որ իրենց զինված ուժերը ցանկացած պահի կարող են մտնել Քանդիլ, որտեղ գտնվում է PKK-ի գլխավոր ռազմաբազան։

Հիշեցնենք, որ PKK-ն Թուրքիայի կողմից համարվում է ահաբեկչական կազմակերպություն։ PKK-ն հիմնադրվել է 1978թ. նոյեմբերի 27-ին Թուրքիայի Դիարբեքիր նահանգում: Կուսակցության հիմնադիրը Աբդուլլահ Օջալանն է: Նա այժմ ցմահ ազատազրկված է Թուրքիայի Իմրալը կղզու բանտում։  

Աղբյուր`    Haberler

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}