• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
23 Հունիս, 2026
Երեքշաբթի 11:56
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Քաղաքական09:46, 06 Հունիս 2018

Թուրքիան անթույլատրելի է համարել Հունաստան փախած թուրք զինվորականների ազատ արձակումը

Թուրքիան անթույլատրելի է համարել Հունաստան փախած թուրք զինվորականների ազատ արձակումը

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը խոսել է 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած 8 թուրք  զինվորականների մասին։ Վերջերս նրանցից մեկին  Հունաստանի դատարանը ազատ էր արձակել, ինչից դժգոհություն էր առաջացրել Թուրքիայում։

Կարճ ժամանակ անց էլ հայտնի է դարձել, որ Հունաստանը  ազատ է արձակել նաև մնացած 7 թուրք զինվորականներին։

Ի պատասխան դրան՝ Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Մենք բազմիցս քննադատել էինք Հունաստանին հեղաշրջման փորձին մասնակցած թուրք զինվորականներին չարտահանձնելու համար։ Մենք նաև քննադատում էինք հունական կողմին այդ դավաճաններից մեկին ազատելու և ապաստան տալու կապակցությամբ։ Մենք հայտնել էինք  մեր սպասելիքները Հունաստանի արդարադատությունից։ Մենք հայտարարել էինք, որ Հունաստանի արդարադարությունից ակնկալում ենք նմանատիպ կանխակալ որոշումների կրկնության բացառում: Չնայած դրան՝  տեղեկացանք, որ օրեր առաջ Հունաստանում ազատ են արձակվել նաև մնացած 7 զինվորականները»։

Հայտարարության մեջ նշվում է, որ նման քայլով Հունաստանը ցույց տվեց, որ իր տարածքն ապահով վայր է հեղաշրջման մասնակիցների համար: 

Ըստ Թուրքիայի արտգործնախարարության՝  իրենք շարունակելու են ջանքեր գործադրել, որպեսզի թուրք զինվորականներն արտահանձվեն Թուրքիային։

Աղբյուր`    Akşam

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին
17:57, 19 սեպ
Թուրք լրագրողը՝ հայ-թուրքական հարաբերություններում Բաքվի գործոնի մասին

Սերդար Քորուջուն խոսել է հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումներից։

«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել
14:54, 19 սեպ
«Գորշ գայլերի» քաղաքական թևի ղեկավարն առաջարկել է Իսրայել-ԱՄՆ դաշինքի դեմ միասնական ճակատ ստեղծել

Ըստ Դևլեթ Բահչելիի պետք է ձևավորվի «Թուրքիա–Ռուսաստան–Չինաստան դաշինք»։

Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»
12:05, 19 սեպ
Էրդողանը. «Մենք այս տարածաշրջանում հյուր չենք, տանտեր ենք»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զոհվածների հարազատների համար կազմակերպված միջոցառման ժամանակ անդրադարձել է Թուրքիայի տարածաշրջանային դերին:

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}