• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
23 Հունիս, 2026
Երեքշաբթի 11:56
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան07:43, 06 Հունիս 2018

Թուրքիան Սուլեյման շահի դամբարանը Սիրիա է տեղափոխում

Թուրքիան Սուլեյման շահի դամբարանը Սիրիա է տեղափոխում

Սիրիայի Մանբիչ քաղաքի շուրջ Անկարայի և Վաշինգտոնի միջև պայմանավորվածության շրջանակում Թուրքիան Սիրիա է տեղափոխելու Օսմանյան կասյրության առաջին սուլթան Օսման 1-ի պապի՝ Սուլեյման Շահի դամբարանը։

2015թ., երբ Սիրիայում թեժ մարտեր էին ընթանում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ, Թուրքիայի զինուժին պատկանող ստորաբաժանումները ներխուժել էին Սիրիայի Էշմե գյուղ  և անվտանգության նկատառումներից ելնելով  ժամանակավորապես տարհանել էին այնտեղ գտնվող Սուլեյման շահի դամբարանը։ Սուլեյման Շահի մասունքները տեղափոխվել էին Թուրքիայի տարածք։

2018թ. ապրիլին Թուրքիայի արտգործնախարարը տեղեկացրել էր, որ այն բանից հետո, երբ Սիրիայում իրավիճակը հանդարտվի, Թուրքիան շահի դամբարանը հետ կտեղափոխի Սիրիա։

Սուլեյման շահը ապրել է 1178-1227 թվականներին։ Մահից հետո թաղվել է Սիրիայի Հալեպ շրջանում։ Նրա դամբարանը հետագայում թուրքերի համար վերածվել է սրբավայրի։ 1921թ.-ին Ֆրանսիայի և Թուրքիայի միջև կնքված Անկարայի պայմանագրով դամբարանի  վերահսկողությունը անցել է Թուրքիային։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնի և Անկարայի միջև ձեռբերված համաձայնությամբ Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդական ուժերը պետք է դուրս գան Մանբիչից։


Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}