Տարածաշրջան13:02, 06 Հունիս 2018
2 իրանցի սահմանապահ է զոհվել PKK-ի իրանական ճյուղի զինյալների հետ մարտերում
Իրանի Արևմտյան Ատրպատական քաղաքի Սերդեշտ քաղաքի մոտակայքում բախում է տեղի ունեցել իրանցի սահմանապահների և մի խումբ զինյալների միջև:
Պաշտոնական հայտարարության մեջ նշված չէ, թե հարձակում գործած «ահաբեկիչները» որ կազմակերպության անդամներ են: Բայց ըստ թուրքական «Milliyet» թերթի՝ հայտնի է, որ Սերդեշտի շրջակայքում նախկինում բազմիցս բախումներ են տեղի ունեցել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) իրանական ճյուղի՝ «Քուրդիստանի ազատ կյանք կուսակցություն» (PJAK) անդամների հետ:
Հաղորդվում է, որ բախման հետևանքով զոհվել է իրանցի սահմանապահ երկու զինվոր: Գրոհայինների շարքերում կան բազմաթիվ զոհեր:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։
Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք
Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
| EUR | TRY | USD |
| 549.84 | 90.05 | 485.12 |