Տարածաշրջան12:09, 07 Հունիս 2018
Թուրքիան զինտեխնիկա է կուտակում Իրաքյան Քուրդիստանի հետ սահմանին

Թուրքիան զինտեխնիկա և կենդանի ուժ է կուտակում Իրաքյան Քուրդիստանի հետ սահմանին։
Աղբյուրը տեղեկացնում է, որ թուրք-իրաքյան սահմանի վրա գտնվող Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի օդանավակայանում վայրէջք են կատարել բեռնատար ռազմական օդանավեր։ Դրանց մեջ եղել է զենք և զինամթերք, ինչպես նաև կենդանի ուժ։
Դրանից զատ 20 զրահապատ մեքենա էլ ուղևորվել է Թուրքիայի սահմանամերձ Շեմդինլի շրջան, որը սահմանակից է ինչպես Իրաքի, այնպես էլ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։
Հիշեցնենք, որ ըստ թուրք պաշտոնյաների վերջին հայտարարությունների՝ Թուրքիայի զինուժը պատրաստվում է ռազմական գործողություն սկսել Հյուսիսային Իրաքի Քանիդիլ շրջանում, որտեղ գտնվում է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) գլխավոր ռազմաբազան։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |