Տարածաշրջան08:48, 07 Հունիս 2018
Իրաքի քրդերը պահանջում են, որ PKK-ն դուրս գա Քուրդիստանից

«Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալները պետք է լքեն Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանի տարածքը։ Այս մասին հայտարարել է Իրաքյան Քուրդիստանի կառավարության խոսնակ Սաֆին Դիզային։
Աղբյուրն ընդգծում է, որ վերոնշյալ հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Թուրքիայում սկսեցին խոսել Քուրդիստանի Քանդիլ շրջանում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողություններ սկսելու անհրաժեշտության մասին։
Հայտարարության մեջ Դիզային նշել է.
«Քուրդիստանում PKK-ի զինյալների ներկայությունը պատճառ դարձավ, որ Թուրքիայի բանակի ստորաբաժանումները մտնեն մեր տարածք։ Դրա հետևանքով տեղի ունեցան բախումներ։ Այժմ ջանքեր են գործադրվում, որ խաղաղություն հաստատվի այն վայրերում, որտեղ տեղակայված են քուրդ զինյալները։ Մենք պահանջում ենք, որ PKK-ն դուրս գա այդ շրջաններից։ Չենք ցանկանում, որ Թուրքիան օկուպացնի Քուրդիստանի տարածքը։ Կոչ ենք անում նաև Թուրքիային հարգանք ցուցաբերել Քուրդիստանի ինքնիշխանության նկատմամբ»։
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի զինուժի ստորաբաժանումները մտել էին Հյուսիսային Իրաք և գործողություններ իրականացրել քուրդ գրոհայինների դեմ։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։
Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |