• Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
27 Սեպտեմբեր, 2025
Շաբաթ 07:01
Tür|Հայ|Pуc

ERMENI HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ
  • Հարցազրույց
  • Տնտեսական
  • Քաղաքական
  • Հասարակական
  • Մշակութային
  • Գիտակրթական
  • Տարածաշրջան
  • Միջազգային
  • Իրավական
  • Մարզական

Տարածաշրջան09:02, 08 Հունիս 2018

Թուրքիան կասեցրել է Հունաստանի հետ կնքած փախստականների հետընդունման մասին համաձայանգիրը

Թուրքիան կասեցրել է Հունաստանի հետ կնքած փախստականների հետընդունման  մասին համաձայանգիրը

Թուրք-հունական հարաբերությունների լարվածության պայմաններում պաշտոնական Անկարան Աթենքի դեմ գործնական քայլերի է գնում։

Հայտնի է դարձել, որ Թուրքիան կասեցրել է Հունաստանի հետ փախստականների հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը։

Այդ մասին տեղեկացրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

2001թ.-ին կնքված թուրք-հունական երկկողմ պայմանագրով նախատեսվում է, որ Թուրքիայի տարածքով Հունաստան անցած 3-րդ երկրի քաղաքացիները արտահանձնվելու են պաշտոնական Անկարային։

Մինչ 2016թ. հեղաշրջման փորձը,  Հունաստանը Թուրքիային էր արտահանձնել ընդհանուր 5000 անօրինական ներգաղթյալ։ Սակայն հեղաշրջման փորձից հետո ոչ մի փախստական հետ չի ուղարկվել Թուրքիա։

Հիշեցնենք, որ թուրք-հունական հարաբերությունները ավելի լարվեցին այն բանից հետո, երբ Հունաստանի դատարանը ազատ արձակեց բոլոր այն թուրք զինվորականներին, ովքեր Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո փախել էին Հունաստան և ապաստան գտել այնտեղ։ Այդ զինվորականները Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում են ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեջ։

Աղբյուր`    Turkiyegazetesi

Այս ենթաբաժնի վերջին նորությունները

Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը
15:49, 18 սեպ
Իրանը և Թուրքիան քննարկել են սահմանային անցակետի բացման հարցը

Այդ հարցով հանդիպել են թուրք և իրանցի պաշտոնյանները։

Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը
12:55, 17 սեպ
Թուրքիայի հատուկջոկատայինները Բաքվում մասնակցում են «Հավերժ եղբայրություն IV» զորավարժությանը

Բացի Թուրքիայից զորավարժությանը մասնակցում են Պակիստանը, Կատարը, Ղազախստանը և Ուզբեկստանը։

Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ
11:06, 15 սեպ
Հենց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվի, մենք կկարգավորենք հարաբերությունները ՀՀ-ի հետ

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքվելիք համաձայնագրի ժամկետներին։

Ուղիղ խոսք

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

Անկարայում հարձակում TUSAŞ-ի վրա․ մանրամասներ և վերլուծություն

ամենաշատ ընթերցված

լուսանկարներ

picture Անտառային հրդեհներ Թուրքիայի 23 նահանգներում

տեսանյութեր

picture Եպիսկոպոս Մաշալյանը հարցազրույց է տվել Ermenihaber.am-ին
Եղանակ

Օրացույց

Հարցումներ

Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:

Այո0%
Ոչ0%
Չգիտեմ36.1%
Կբացվի ավելի ուշ63.9%

արտարժույթ

EURTRYUSD
549.8490.05485.12

ERMENİ HABER AJANSI

Հակիրճ ԵՎ ստույգ

  • Կայքի մասին
  • Կապ
  • Ցեղասպանություն
  • Ղարաբաղ
  • Ռազմական
  • Խոսք
  • Հոդված
  • Facebook
  • Youtube
  • Twitter
  • RSS
© Copyright EH ermenihaber.am 2015
Բոլոր իրավունքները պաշտպանված են
  • Facebook
  • Twitter
  • Youtube
  • RSS
{"core.poll.vote_empty":"core.poll.vote_empty"}